Կազմակերպության գործունեության նպատակներն են օժանդակել մանկաբարձ-գինեկոլոգների գիտակրթական, շարունակական ասնագիտական զարգացմանը, հմտությունների ձեռքբերմանը, երիտասարդ մասնագետների կայացմանը, ինչպես նաև օժանդակել հասարակության խոցելի խմբերին անրաժեշտ բուժօգնության տրամադրմանը,մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայության և նրա առանձին ճյուղերի զարգացմանը։
Կազմակերպությունը ապահովում է պարբերաբար հանդիպումների, համագումարների, կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների, վարպետաց դասընթացների կազմակերպում՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի,վերարտադրողական առողջության արդի և ակտուալ թեմաների քննարկման, ինֆորմացիայի և փորձի փոխանակման նպատակով, աջակցում է տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, մարդու վերարտադողական առողջության բարելավմանը, ընտանիքի ինչպես նաև մայրական և մանկական հիվանդացության նվազեցմանը, ծնելիության աճին։ Իր գործունեությամբ նպաստում է գիտության հայտնագործությունների և նվաճումների ներդրմանը բժշկագիտության ասպարեզում և գործնական բժշկության զարգացմանը, Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը։