Գաղտնիության քաղաքականություն
AAOG Guidelines բջջային հավելվածի օգտագործման կանոններ եվ գաղտնիության քաղաքականություն
Սույն փաստաթուղթը սահմանում է AAOG Guidelines բջջային հավելվածի (Հավելված) օգտագործման կանոնները և տվյալների գաղտնիության քաղաքականությունը։ Սույն փաստաթուղթը (ներառյալ դրա հետագա փոփոխությունները և լրացումները) համարվում է Ձեր և AAOG-ի (Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիա)` (այսուհետ՝ Մատակարար) միջև կնքված պայմանագիր և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Դուք օգտագործում եք Հավելվածը։ Սույն փաստաթղթով սահմանվում են նաև Հավելվածի միջոցով Ձեզ տրամադրվող ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները։ Հավելվածը բեռնելով և մուտք գործելու համար գործողություններ կատարելով՝ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք սույն փաստաթղթին և ընդունում եք դրա բոլոր դրույթները՝ առանց վերապահումների:
Ծառայություններ, մտավոր սեփականություն և օգտագործման լիզենզիա
- Հավելվածի և դրա տարրերի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են AAOG-ին (Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիա)
- Ձեզ տրվում է Հավելվածի օգտագործման անհատույց, անժամկետ, հետկանչելի և ոչ բացառիկ իրավունք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
- Հավելվածը Ձեզ չի վաճառվում, և դրա նկատմամբ Ձեզ մտավոր սեփականության որևէ իրավունք չի փոխանցվում։
- Դուք իրավունք չունեք Հավելվածը կրկնօրինակել, բազմացնել, վերամշակել, ձևափոխել, մշակել ածանցյալ ծրագրեր կամ հավելվածներ կամ Հավելվածն օգտագործել որևէ այլ՝ չարտոնված եղանակով։
Տեղեկատվական անվտանգություն
- Հավելվածը բեռնելու և դրանից օգտվելու համար Ձեր հեռախոսը կամ այլ սարքը, որով ցանկանում եք օգտվել Հավելվածից, պետք է բավարարի առնվազն հետևյալ պայմաններին․
- ունենա կայուն ինտերնետ կապ
- հավելվածում տեղ գտած որոշ տեկեկատվություն հասանելի է առանց ինտերնետ կապի
- Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր սարքի օգտագործմամբ կատարված բոլոր գործողությունների համար՝ անկախ նրանից, թե այդ գործողությունները կատարվել են Ձեր իմացությամբ կամ թույլտվության, թե՝ ոչ: Ձեր սարքի վրա տեղադրված Հավելվածի միջոցով կատարված ցանկացած գործողություն համարվում է Ձեր կողմից կատարված։
- Հավելվածի բարելավման նպատակով Մատակարարը կարող է ժամանակ առ ժամանակ կատարել Հավելվածի թարմացումներ՝ թողարկելով նոր տարբերակներ։
Պատասխանատվություն
- Հավելվածը Ձեզ տրամադրվում է ինչպես որ կա, և Դուք այն օգտագործում եք Ձեր պատասխանատվությամբ։
- Մատակարարը չի երաշխավորում, որ Հավելվածը և Հավելյալ ծառայությունները կաշխատեն առանց թերությունների կամ այլ խնդիրների, սակայն պարտավորվում են գործադրել ողջամիտ ջանքեր Հավելվածի և Հավելյալ ծառայությունների թերություններն ու խնդիրները բացառելու համար։
- Մատակարարը պատասխանատվություն չի կրում Հավելվածի խափանումների համար, եթե դրանք հետևանք են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների։
- Մեր հավելվածը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ Ձեզ հետաքրքրող այլ կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով մեր կայքից Ձեր հեռանալուց հետո խնդրում ենք նկատի առնել, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքի նկատմամբ: Հետևաբար մենք չենք կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերում, և այդ կայքերը չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ: Դուք պետք է ուշադիր լինեք և ծանոթանաք համապատասխան կայքում կիրառվող գաղտնիության պայմաններին:
Սույն փաստաթղթի փոփոխություններ
- Մատակարարն իրավունք ունի սույն փաստաթղթում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ դրանք հրապարակելով փաստաթղթի նոր, թարմացված խմբագրության (տարբերակի) տեսքով։
- Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով սահմանված չէ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:
- Թարմացված տարբերակները մշտապես հասանելի կդառնան նույն հղումով, որին հետևելու և փոփոխություններին ծանոթանալու համար պատասխանատու եք Դուք:
Սպասարկում
- Հավելվածի և Հավելյալ ծառայությունների վերաբերյալ հարցերի, առաջարկների և բողոքների համար կարող եք դիմել՝
էլ․ փոստ՝